Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Աչքի ցանցաթաղանթի շերտազատում

Աչքի ցանցաթաղանթի շերտազատում

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի վնասվածքաբանական բաժանմունք դիմած ցանցաթաղանթի շերտազատումով հիվանդները կարող են ստանալ որակյալ և ժամանակակից բուժ.օգնություն:


Ցանցաթաղանթի շերտազատումը սենսոր ցանցաթաղանթի անջատումն է պիգմենտային էպիթելից` նրանց միջև հեղուկի կուտակման արդյունքում: Ցանցաթաղանթի շերտազատումը ոչ հազվադեպ հանգեցնում է տեսողության կտրուկ նվազման և կուրության, ուստի այն պահանջում է անհապաղ բուժական միջամտություն, որպեսզի հնարավորինս ճիշտ և արագ վերականգնվի ցանցաթաղանթի անատոմիական կառուցվածքը և ընկճվի նյարդային բջիջների` ցուպիկների և շշիկների կորուստը:


Ըստ առաջացման մեխանիզմի ցանցաթաղանթի շերտազատումը լինում է 3 տեսակի` ռեգնատոգեն, տրակցիոն և էքսուդատիվ:


Ռեգմատոգեն շերտազազատումն առաջանում է ցանցաթաղանթի պատռվածքների առկայության պայմաններում,որի արդյունքում ջրիկացած ապակենման մարմինը պատռվածքից անցնում է սենսոր ցանցաթաղանթի տակ և բերում է վերջինիս սկզբում լոկալ, այնուհետև համատարած շերտազատման:


Ռեգմատոգեն շերտազատումով հիվանդների մեծ մասի մոտ դասական նախանշանները հանդիսանում են ֆոտոպսիանները` լույսի առկայծումներ և ապակենման մարմնի լողացող պղտորումներ: Ֆոտոպսիաները սուր հետին վիտրեալ շերտազատման ժամանակ են ի հայտ գալիս ցանցաթաղանթի ձգումի հետևանքով` վիտրեոռետինալ կպումների շրջանում: Ֆոտոպսիաների դադարումը կապված է կպումների պոկման հետ, որը կարող է իր մեջ ներառել նաև ցանցաթաղանթի սերտաճած հատվածը: Որոշ ժամանակ անց հիվանդները նշում են տեսադաշտի հարաբերական դեֆեկտներ, որոնք կարող են պրոգրեսիվել և ընդգրկել նաև կենտրոնական տեսողությունը: Տեսադաշտի փոփոխությունները, որոնք առաջանում են ցանցաթաղանթի շերտազատումից հետո, հիվանդները նկարագրում են որպես «մուգ վարագույրի» առաջացման զգացողություն:


Տրակցիոն շերտազատումն առաջանում է հիմնականում պրոլիֆերատիվ շաքարախտային ռետինոպաթիայի, անհասության ռետինոպաթիայի, պրոլիֆերատիվ վիտրէոռետինոպաթիայի և թափածակող վնասվածքների ժամանակ` պրեռետինալ ֆիբրոզի և մեխանիկական կրճատման հետևանքով: Ֆոտոպսիաները բացակայում են, քանի որ ցանցաթաղանթի շերտազատումը զարգանում է դանդաղ` վիտրեոռետինալ տրակցիաների թաքնված զարգացման հետևանքով և չի ուղեկցվում սուր հետին վիտրեալ շերտազատումով: Տեսադաշտի փոփոխությունները ևս պրոգրեսիվում են դանդաղ և կարող են տևել ամիսներ, երբեմն նաև տարիներ:


Էքսուդատիվ շերտազատումը հիմնականում առաջանում է ներակնային բորբոքային հիվանդությունների և նորագոյացությունների ժամանակ, որի դեպքում սուբռետինալ տարածությունում լինում է շճային հեղուկի կուտակում`առանց պատռվածքի և տրակցիոն կոմպոնենտի: Այս դեպքում շերտազատված ցանցաթաղանթը շատ շարժուն է, ի հայտ է գալիս «հեղուկի տեղաշարժման» ֆենոմենը:


Ցանցաթաղանթի շերտազատման բուժումը պահանջում է վիրաբուժական անհապաղ միջամտություն, որի նպատակն է ցանցաթաղանթի պատռվածքի հայտնաբերումը և փակումը, պրեռետինալ և վիտրէոռետինալ տրակցիաների հատումը,ընդհանուր հիվանդության բուժումը:

 

Վիրաբուժական բուժման եղանկեներն են.


Պնևմատիկ ռետինոպեքսիա. իրենից ներկայացնում է ամբուլատոր միջամտություն, որի ժամանակ ինտրավիտրէալ ներմուծվում է ընդհարձակվող իներտ գազ` ռետինալ պատռվածքի պաշարման նպատակով: Պատռվածքները պաշարում են կրիոկոագուլյացիայով կամ ֆոտոլազերկոագուլյացիայով` գազի ներմուծումից առաջ կամ մի քանի ժամ հետո: Վիրահատությունից հետո հիվանդը մի քանի օր պետք է ընդունի գլխի այնպիսի դիրք, որ գազը ցանցաթաղանթի պատռված հատվածի հետ գտնվի անմիջական կոնտակտի մեջ: Այս վիրահատությունը հնարավոր է իրականացնել միայն թարմ շերտազատման դեպքում, պատռվածքների տեղակայումով ժ 8-4 շրջանում:


Սկլերայի պլոմբավորում էքսպլանտատով (լոկալ կամ ցիրկուլյար). այս վիրահատության էությունը կայանում է սկլերայի ներհրման մեջ: Էքստրասկլերալ պլոմբավորման հիմնական նպատակն է ցանցաթաղանթի պատռվածքների փակումը` պիգմենտային էպիթելի և սենսոր ցանցաթաղանթի մոտեցման ճանապարհով, ինչպես նաև դինամիկական վիտրեոռետինալ տրակցիայի նվազեցումը: Էքսպլանտատը` դա մի նյութ է, որն անմիջապես կարվում է սկլերային: Էքսպլանտատները հիմնականում լինում են սիլիկոնից և ունեն տարբեր ձևեր ու չափեր: Օգտագործվում են ինչպես սիլիկոնային ժապավեններ, այնպես էլ սիլիկոնային սպունգեր: Էքստրասկլերալ պլոմբավորումը կարելի է համակցել պատռվածքների կրիոկոագուլյացիայի, ֆոտոլազերկոագուլյացիայի, ինչպես նաև հետին փակ վիտրէկտոմիայի հետ:


Հետին փակ վիտրէկտոմիա. կատարվում է արտահայտված չներծծվող վիտրէալ արյունազեղումների, վիտրէոռետինալ տրակցիայով պրոլիֆերատիվ անգիոռետինոպաթիաների,մակուլայի տրակցիոն այտուցի, ցանցաթաղանթի տրակցիոն և ռեգմատոգեն շերտազատումների ժամանակ: Անհարժեշտության դեպքում վիրահատության ընթացքում միանգամից կատարվում է ցանցաթաղանթի էնդոֆոտոլազերկոագուլյացիա: Վիտրէկտոմիայից հետո շերտազատված ցանցաթաղանթի ուղման և ներքին տամպոնադայի համար, ներմուծվում է ապակենման մարմնի տարբեր ժամանակավոր փոխարինիչներ` ֆիլտրված օդ, ընդհարձակվող իներտ գազեր և սիլիկոնային յուղ: Հիվանդները օդի և գազի ներմուծումից հետո մի քանի օր գրեթե ոչինչ չեն տեսնում, բացի լույսից:


Ատիճանաբար առաջանում է սահման օդի կամ գազի պղպջակի և ներակնային հեղուկի միջև,հիվանդը նշում է պղպջակի շարժումը գլխի շարժման ժամանակ:


Պղպջակի ներծծմանը զուգահեռ սկսում են երևալ պատկերները, և ի վերջո, տեսողությունը վերականգնվում է: Սիլիկոնային յուղն օգտագործվում է ավելի երկարատև հետվիրահատական ինտրաօկուլյար տամպոնադայի համար:


Սուբռետինալ հեղուկի դրենավորում

 

Ցանցաթաղանթի շերտազատման ժամանակ բուժում չստանալու պարագայում առաջանում է տեսողության անվերադարձ կորուստ, ընդհուպ մինչև տեսողական օրգանի կորուստ:

Սկզբնաղբյուր. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կլինիկա
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ